Վերջին օրերին տեղացած առատ ձյունը, ուժեղ ձնաբուքն ու ձնահոսքերը Երեւան-Գյումրի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող 30.3կմ երկարությամբ ճանապարհահատվածում երթեւեկության համար ժամանակավոր դժվարություններ էին առաջացրել։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ԱՏՃ›› ՓԲ ընկերության աշխատակիցների օպերատիվ եւ միահամուռ աշխատանքի, ինչպես նաեւ անհրաժեշտ տեխնիկայի կիրառման շնորհիվ կարճ ժամանակում ճանապարհահատվածը լիովին մաքրվել է ձյան հաստ շերտից եւ ամբողջությամբ երթեւեկելի դարձել տրանսպորտային միջոցների համար:

Ներկայում  ճանշին աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի երթեւեկելի հատվածի լայնացման, աղով եւ ավազով պաստառի մշակման աշխատանքներ:

Ճանապարհահատվածի անցանելիությունն ապահովում են 6 ճանապարհաշինական տեխնիկա եւ շուրջ 24 աշխատող: