Թուրքական Red Hack-ը կոտրել է Թուրքիայի հեռահաղորդակցության մի շարք ընկերությունների կայքեր եւ ձեռք բերել նախարարությունների, Ազգային հետախուզության ծառայության եւ ոստիկանության տվյալները։

Թուրքական Post Medya կայքի փոխանցմամբ՝  թուրքական Red Hack հաքերների խումբը կարողացել է կոտրել հեռահաղորդակցության մի շարք ընկերությունների կայքէջեր եւ հրապարակել է ձեռք բերված տվյալների մի մասը։

Red Hack-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե իրենց կողմից այդքան հեշտությամբ այդ տվյալների ձեռքբերման փաստը ցույց է տալիս, թե ինչ անապահով վիճակում են գտնվում այդքան կարեւոր փաստաղթղթերը։

Red Hack-ը պնդել է, թե իրենց գործողությամբ ցույց են տվել, որ ոչ-ոք չի կարող թաքնվել եւ ոչ մի համակարգ չունի 100 տոկոս անվտանգություն։

Կայքերը կոտրելուց հետո ձեռք են բերվել Թուրքիայի նախարարությունների, Ազգային հետախուզության ծառայության եւ ոստիկանության վերաբերյալ տվյալներ, որոնց մի մասը բացի աշխատակիցների անձնական տվյալներից, հրապարակվել են Red Hack-ի կողմից։