ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 4-ին ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին ու Ժակ Ֆորին ու ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հեռանկարների ու մի շարք հարցերի վերաբերյալ: Այսօր միջնորդները Բաքվում հանդիպել են նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:

Փետրվարի հինգին համանախագահները կայցելեն Երեւանու ու կհանդիպեն Հայաստանի ղեկավարության հետ: