Ռուսաստանի նախագահը եղել է առաջավորասիական հովազի բուծման ու վերականգնման կենտրոնում, որտեղ մտել է գիշատչի վանդակը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Դրանից հետո հյուրերն էքսկուրսիայի են մեկնել, որի ընթացքում Պուտինը ու մի քան լրագրողներ մտել են վեց ամսական փոքրիկ Հովազի վանդակը:

Կենդանին թույլ է տվել, որպեսզի Պուտինը շոյի իրեն՝ չնայած որ հուզված է եղել շատ մարդկանց ներկայությունից:

Նշվում է, որ որոշ լրագրողներ վանդակից դուրս են եկել քերծվածքներով, իսկ Պուտինը անվնաս է եղել: