Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում Ձմեռ պապի նստավայրը մեղադրվում է ապօրինի եղնիկներ ներմուծելու մեջ: Կենդանիները մարզի սահմանը հատելիս անասնաբույժի կողմից չեն ստուգվել, ուստի նշանակում է, որ կարող էին այցելուներին վտանգավոր հիվանդություններով վարակել:
«Այլ մարզերից մեր մարզ կենդանիներ ներմուծելու համար այդ մասին պետք է տեղեկացնել անասնաբուծական դեպարտամենտին: Դրա պատճառն այն է, որ Ռուսաստանի տարածքում կան Աֆրիկյան ժանտախտի ու կատաղության օջախներ»,-պարզաբանել է դեպարտամենտի ներկայացուցիչը: Այս մասին հաղորդում է Lifenews-ը:




























