Հրազենն անփութորեն պահպանելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2014թ. հունվարի 15-ին` ժամը 00:30-ին, քաղաքացի Ա. Ա.-ն Երեւան քաղաքի փողոցներից մեկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի օրինական տիրապետության տակ գտնվող հրազենից կրակել եւ անզգուշաբար իր առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:
Կատարվում է նախաքննություն:




























