Իշխող ՀՀԿ կուսակցության անդամներն այսօր՝ փետրվարի 4-ին, խորհրդակցություն են անցկացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, սակայն խորհրդակցության օրակարգը գաղտնի են պահել լայն հասարակությունից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հաստատել է խորհրդակցություն անցկացնելու մասին տեղեկությունը, սակայն ձեռնպահ է մնացել մանրամասներ հայտնելուց:

«Մենք պարբերաբար խորհրդակցություններ անցկացնում ենք մեր խմբակցության անդամների մասնակցությամբ, դրանում ոչ մի նոր բան չկա, սովորական խորհրդակցություն է եղել»,-ասել է նա:

Նշենք, որ խորհրդակցությունը տեղի է ունեցել ԱԺ նիստերի ընդմիջումներից մեկի ժամանակ: