Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջից մինչեւ «Հաղթանակի» կամուրջ ընկած հատվածում` Զանգու գետում, ձկները անկել են եւ ափ են դուրս եկել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Գետի երկայնքով նկատվել են մոտ 40 անկած ձկներ: