Տավուշի մարզի Կողբ գյուղում այսօր՝ փետրվարի 4-ին, բնակիչ, 32-ամյա Արթուր Հովհաննիսյանը դանակահարել է հայր եւ որդի Աշոտ եւ Գարիկ Բարսեղյաններին: Այս մասին NEWS.am-ին ասաց Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր ցերեկը: 1954թ. ծնված Աշոտ Բարսեղյանը ստացել է գլխի ճակատային մասի վիրավորում, իսկ 1982թ. ծնված Գարիկ Բարսեղյանը վնասել է ձախ նախաբազուկը:
Գյուղապետի խոսքով՝ իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են դանակահարող Արթուր Հովհաննիսյանին. «Արթուրի մականունը «մուլտիկ» է: Գյուղում նրան բոլորն են ճանաչում. մի քանի անգամ դատվել է Արթուրը»:


























