Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 20.48-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի մոտակայքում «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


























