Շոտլանդիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել օրենքին, որը թույլ է տալիս նույնասեռ զույգերին ամուսնանալ: Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 105 պատգամավոր, դեմ են եղել 18-ը, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ նույնասեռականների առաջին հարսանիքը Շոտլանդիայում կարող է տեղի ունենալ արդեն 2014 թվականին: Շոտլանդիայի կառավարությունը այս քվեարկությունը պատմական է որակել:
Խորհրդարանի որոշումը միանշանակ չի ընդունվել երկրի հասարակության կողմից. Շատ կրոնական գործիչներ նշում են, որ այն սասանում է հասարակական կարգերը:
Հիշեցնենք, որ 2013-ի վերջին նույնասեռ ամուսնություններն օրինականացրել են Անգլիան եւ Ուելսը: Այսպիսով Մեծ Բրիտանիայում նույնասեռ ամուսնություններն օրինականացված չեն միայն Հյուսիսային Իռլանդիայում:



























