Google ընկերության ղեկավար Էրիկ Շմիդտը 100 մլն դոլարի բոնուս կստանա՝ սահմանափակ շրջանառության բաժնետոմսերի տեսքով: Նման բոնուս Շմիդտն արդեն ստացել էր 2011թ.:

Google-ը նաեւ հայտնել է, որ թոփ-մենեջերը ամենամյա դրամական պարգեւավճար կստանա՝ 6 մլն դոլարի չափով:  Միջոցները նրա հաշվին կփոխանցվեն հաջորդ շաբաթ, հայտնում է  gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Շմիդտ-ը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը լքել եւ իր տեղը համահիմնադիր Լարի Փեյջին էր զիջել 2011-ին: Շմիդտի աշխատավարձն այդ պահից զգալի ավելացել էր՝ 1 միլիոնից  մինչեւ 1,25 մլն:

Google-ի թոփ-մենեջերների եկամուտը գործնականում անմիջականորեն կախված է ընկերության բաժնետոմսերի դինամիկայից: