Կոռուպցիայի դեմ պայքարի քարոզարշավը սահմանափակում է Չինաստանում պերճանքի առարկաների պահանջարկը: Այսպես, 2013-ին պերճանքի առարկաների պահանջը 3,5 անգամ պակաս է եղել 2012թ ցուցանիշների համար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Xinhua-ն:

Փորձագետները նշում են, որ այս ակցիան իր մասշտաբներով աննախադեպ է:

2012-ի վերջին Չինաստանի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Սի Ցզինպինը պահանջել էր պաշտոնյաներից զերծ մնալ պերճանքի առարկաներից: