Ուկրաինայի Սումսկայա մարզի Վիրա գյուղի մոտ փետրվարի չորսին սարսափելի վթար է տեղի ունեցել; Երթուղայինը բախվել է գնացքին: Արդյունքում զոհվել է 13 մարդ, եւս վեց մարդու հիվանդանոց են տեղափոխել: Տուժածների թվում են հինգ կանայք ու 14 տարեկան մի տղա:

Հաղորդվում է, որ այն պահին, երբ գնացքը մոտեցել է Վիրայի կայարանին ու հենց այդ պահին էլ ճանապարհի նույն հատվածում է եղել կարմիր միկրոավտոբուսը: Չնայած արգելող ազդանշանին երթուղայինի վարորդը փորձել է քշել անցնել երկաթգիծը: 

Ականատեսները պատմում են, որ երբ երթուղայինի ուղեւորները տեսել են վարորդի արարքը, հորդորել են նրան կանգ առնել, սակայն վերջինս ասել է, որ «կճողոպրեն»:

Բախումը տեղի է ունեցել հաշված վայրկյանների ընթացքում: Գնացքը երթուղայինը երկու մասերի է բաժանել, հաղորդում է «Վեստին»:

Վթարի արդյունքում երթուղայինի վարորդը ողջ է մնացել: Իրավապահները նրան տարել են՝ մտավախություն ունենալով, որ տեղաբնակները կարող են լինչի դատարան կազմակերպել նրա նկատմամբ: