ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Լոուվիլ քաղաքի բնակչուհին կկանգնի դատարանի առջեւ այն բանի համար, որ նրա երկու տարեկան դուստրը 15 անգամ բջջային հեռախոսից զանգահարել է 911 փրկարար ծառայություն:
Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ 23-ամյա ամերիկուհին մեղադրանք է առաջադրվել օպերատիվ ծառայության աշխատանքը խոչընդոտելու համար: Դատարան պետք է ներկայանա նաեւ կնոջ 33-ամյա ընկերը, քանի որ երեխան զանգահարել է հենց նրա հեռախոսից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երեխայի մայրը պատմել է, որ նա բազմիցս երեխայից թաքցրել է հեռախոսները, սակայն ամեն անգամ փոքրիկը գտել է: Նրա խոսքով՝ հեռախոսները արգելափակված են եղել, բայց հեռախոսի վրա եղել է հատուկ կոճակ 911 զանգահարելու համար:
Բոլոր 15 զանգերն էլ կատարվել են հունվարին: Դեռեւս անհայտ է, թե ինչ պատիժ է սպառնում երեխայի մորը:




























