Ստամբուլում փետրվարի 5-ին երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Արնավութքյոյի եւ Քարաբուրուն Քոյի շրջակայքում, փետրվարի 5-ին, 03։56-ին 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Երկրաշարժը տեղի է ունեցել 12 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաեւ Ստամբուլի Բաշաքշեհիր, Քյուչուքչեքմեջե եւ այլ թաղամասերում։
Նշվում է, որ երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, սակայն ավերածություններ կամ մարդկային վնասներ չի հասցրել։




























