Ոստիկանությունը հետաքննում է Սերգեյ Նիգոյանի, Միխայիլ Ժիզնեւսկիի ու Ռոման Սեննիկի սպանությունները...Ուկրաինացի քննիչները մշակում են տեղեկություններն այն մասին, որ Կիեւի կենտրոնում սպանություններին կարող էր մասնակցել տարեց կին, հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի վարչությունը:
Լրատվամիջոցներում հրապարակված վերջին տեղեկությունների համաձայն՝ Միխայիլ Ժիզնեւսկիի սպանությանը կարող էր մասնակցել անհայտ կին: Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով ForUm-ը:
Նշենք, որ ոստիկանությունը հետաքննում է Սերգեյ Նիգոյանի, Միխայիլ Ժիզնեւսկիի ու Ռոման Սեննիկի սպանությունները, որոնք տեղի են ունեցել Կիեւի Գրուշեւսկի փողոցում:




























