Բժիշկների սուրբ պարտականությունն է հաշվառումներ անելը: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը` անդրադառնալով անցած տարվա վերջին մամուլում տարածված այն տեղեկությանը, որ պոլիկլինիկաների բժիշկները զանգահարում են եւ մարդկանց հաշվառում:

«Կան աշխատանքներ, որ բուժաշխատողները պարտավոր են անել: Մարդիկ են ծնվում, մարդիկ են մահանում: Այս ամենը պետք է ստուգել եւ հետեւել դրանց: Տեղյա՞կ եք, որ նրանք աշխատավարձ են ստանում ըստ իրենց սպասարկած հիվանդների»: