Համաշխարհային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչվել է 2013-ի №1 քաղաքական գործիչը: Այս մասին հաղորդել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը:

№1 գիտնական է ճանաչվել Փիթեր Հիգգսը, №1 մշակութային գործիչ է ճանաչվել ժամանակակից կարճ պատմվածքի վարպետ, կանադացի կին-գրող Էլիս Մանրոն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: