Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը եւս կմեկնի Սոչի:  NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝  նախարարը կմեկնի նախագահական ինքնաթիռով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ մասնակցելու ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ավելի վաղ Սոչի էր մեկնել ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, իսկ այսօր Սոչի կմեկնի նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով Լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն է: