Մոսկվայում 2013 թվականին առանձնապես վտանգավոր հանցագործությունների թիվն աճել է 30 տոկոսով: Այս մասին հայտնել է Մոսկվայի դատախազ Սերգեյ Կուդենեեւը:

«2013-ի տվյալներով՝ գրանցված հանցագործությունները նվազել են 2,9 տոկոսով: Բացարձակ թվերով դա մոտ 175 հազար է: Նվազել են գրեթե բոլոր հանցագործությունները, այդ թվում ծանր»,-ասել է դատախազը:

Նրա խոսքով՝ առավելապես դա արդյունք է կանխարգելիչ միջոցառումների: «Սակայն այսպիսի փոփոխություններին պետք է շատ զուսպ մոտենալ: Հանցավորության ընդհանուր նվազման ֆոնին գրանցված առանձնապես վտանգավոր հանցագործությունների թիվն աճել է 29 տոկոսով, ավելացել են կրկնահանցագործություններն ու խմբակային հանցավորությունը, նաեւ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը»,-ասել է նա: