Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանա իր խոսքն ասել մեր հանրահավաքում, մենք չենք խոչընդոտի: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրանք փետրվարի 18-ին՝ Հայաստանի բոլշեւիկյան լծից ազատվելու առթիվ, անց են կացնելու ավտոերթ դեպի Գառնի: Իսկ ժամը 16.00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որը կավարտվի երթով՝ Միքայել Նալբանդյանի արձանի մոտ: Ի դեպ, նույն օրը նույն տեղում հանրահավաք է անցկացնելու նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Պարույր Հայրիկյանը շեշտեց, որ իրենք չեն պատրաստվում խանգարել նրան, ավելին՝ եթե ինչ որ մեկը կամենա հանդես գալ իրենց հարթակից արտահայտել իր տեսակետները, որոնք չի համընկնում իրենց տեսակետների հետ, ապա որեւէ խնդիր չի առաջանա: «Ես կոչ կանեմ, որ մերոնք լսեն ու նույն կերպ պատասխանեն»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























