Շոտլանդական BrewDog գործարանը վաճառքի է հանել աշխարհում առաջին «բողոքավոր» գարեջուրը, որը կոչվում է Ռուսաստանի նախագահի անունով: «Բարեւ, իմ անունը Վլադիմիր է»՝ այսպես է կոչվում գարեջուրը:
Դրա վրա պատկերված է նաեւ Պուտնի նկարը՝ ներկված աչքերով ու շրթունքներով: Յուրաքանչյուր շշվի վրա նշվում է, որ ըմպելիքը «ոչ գեյերի» համար է, հաղորդում է NEWSru.com –ը՝ վկայակոչելով The Huffington Post-ը:
Գարեջրատան ներկայացուցչի խոսքով՝ գարեջրի վաճառքից ստացված գումարը բարեգործական նպատակներով տրամադրվելու է ամբողջ աշխարհի ճնշված սեռական փոքրամասնություններին:
Հաղորդվում է, որ գարեջրի փոքր խմբաքանակ ուղարկվել է նաեւ Կրեմլ՝ անձամբ Վլադիմիր Պուտինին:




























