Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու օդաչու դատապարտվել են պատժախցում հինգ օրվա բանտարկության՝ գաղտնի տեղեկության պահպանման օրենքի կոպիտ խախտման համար: Ըստ քննության տվյալի՝ նրանք  իրենց բջջային հեռախոսներով լուսանկարել եւ միմյանց ուղարկել են գաղտնի քարտեզներ եւ փաստաթղթեր: 

Հաղորդվում է, որ այդ գործով  անցնում  են եւս 12 օդաչուներ, որոնցից մեկը տուգանվել է, իսկ 11-ը՝ պայմանական ազատազրկման ենթարկվել:

Քննությունը սկսվել էր, երբ  պատմությանը մասնակից օդաչուներից մեկը կորցրել էր իր բջջային հեռախոսը,  եւ այն հայտնվել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի անվտանգության բաժանմունքում: Այնտեղ ստուգել էին գտածը  եւ հայտնաբերել գաղտնի տեղեկությունը: Սարքը քննիչներին թույլ էր տվել դուրս գալ այդ գործոնի բոլոր մասնակիցների հետքի վրա, հայտնում է Channel 9 Israel-ը:

Նշվում է, որ զինվորական կանոնակարգը կտրականապես արգելում է գաղտնի տեղեկություն պահելու եւ  փոխանցելու համար բջջային հեռախոսներ օգտագործելը: