Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հերքում է իր մասնակցությունը՝ Հայաստանում լրտեսություն իրականացնելու:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ի պատասխան Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի այն հաղորդագրությանը, որ բացահայտվել է հօգուտ Ադրբեջանի լրտեսության փորձը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվարի 31-ին իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության նախկին աշխատակից, Երևանի 60-ամյա բնակիչ Խաչիկ Եղիշեի Մարտիրոսյանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ԱԱԽ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ Մարտիրոսյանը, հուսալով ֆինանսական աջակցություն ստանալ, 2013-ի օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադբեջանի դեսպանատանը ու կապ հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ նրանց իր ծառայություններն առաջարկելով:
Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրան առաջարկել են ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցել ու այդ ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկել: Ստացված տեղեկությունները նա պատրաստվում էր փոխանցել ադրբեջանցիներին, սակայն ԱԱԽ-ն կանխել է այդ քայլը:
Մարտիրոսյանի հանդեպ հարուցվել է քրեական գործ:




























