Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխությունից» հետո շարունակվող պերմանենտ հեղափոխական իրավիճակը այսօր հերթական անգամ հանգեցրել է երկրի ներսում ներքաղաքական ճգնաժամի: Այս մասին փետրարի հինգին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները լեգիտիմության ճգնաժամ են ապրում ու երկրում ինչ-որ առումով երկիշխանություն կա:

Ըստ նրա՝ Ուկրաինայի իշխանությունները փորձում են դուրս գալ ստեղծված իրավիճակից երկխոսության միջոցով: Որպես մեկ այլ խնդիր նա նշել է այն,որ դժվար է ասել, արդյոք եռագլուխ ընդդիմությունը կկարողանա վերահսկել իրավիճակը: