Իտալիայի հաշվիչ պալատը Standard & Poor's, Moody’s եւ Fitch համաշխարհային վարկանիշային գործակալություններից պահանջում է 234 միլիարդ եվրոյի հատուցում՝ 2011թ. Իտալիայի ֆինանսական դրությունը սխալ գնահատելու համար, երբ նվազեցվել էր երկրի վարկանիշը:
Հաշվիչ պալատը նշում է, որ գործակալությունները հաշվի չէին առել Իտալիայի պատմամշակութային ժառանգության արժեքը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Ավելի վաղ Իտալիայի դատախազությունն արդեն քննություն էր սկսել վարկանիշային գործակալությունների նկատմամբ, որոնց գնահատականները վնաս էին հասցրել ոչ միայն երկրի տնտեսությանը, այլեւ՝ հանրապետության հեղինակությանը:
2012թ. նոյեմբերին դատախազությունը նույնիսկ պահանջել էր դատի տալ վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակի» ղեկավարներին:



























