Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է փայտե տուն:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.14-ին, մարվել՝ 14.53-ին: Այրվել է Ս. Մ.-ին պատկանող փայտե տան տանիքից 3 քմ հատված եւ կից օժանդակ շինություններն ամբողջությամբ՝ 42 քմ՝ գյուղատնտեսական գործիքներով, ինչպես նաեւ 300 քմ խոտածածկ տարածք:




























