Մինչեւ 2014-ի ապրիլ Հայաստանում կտեղադրեն 80 նոր հակակարկտային կայան: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այդ կայաններից հիսունը կտեղադրվեն Արմավիրի մարզում, 18-ը՝ Արարատի, 7-ը՝ Արագածոտնի, 5-ը՝ Լոռիի:

Ըստ որում, նախարարն ընդգծել է, որ միայն կայանների տեղադրումով հարցը չի լուծվի : «Բոլոր կայանները պետք է կառավարվեն միասնական կայանից ու չհամաձայնեցված համազարկեր չկատարեն»,-հայտարարել է նախարարը:

Նախ՝ համաձայնեցումը հարկավոր է, որպեսզի ամպրոպային ամպերը վանվեն գյուղատնտեսական հողերից, այլ ոչ թե մի գյուղցի մյուս գյուղը քշեն: Երկրորդ՝ անվտանգ ամպերին կրակելը կարող է դրանք ամպրոպայինների վերածել, ընդգծել է նախարարը: