Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են հայ –ադրբեջանական շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ հարցեր. Այսօր՝ փետրվարի 5-ին, Երեւանում, այս մասին լրագրողներին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, հաղորդում է A1+-ը: 

Սակայն թե ինչ եզրահանգման են եկել՝ այդպես էլ պարզ չեղավ. «Մենք քննարկել ենք այդ հարցը Ադրբեջանում, այժմ էլ քննարկեցինք ՀՀ -ում»,- հայտնեց Պոպովը։

Հարցին, թե երբ տեղի կունենա Ալիեւ-Սարգսյան հանդիպում, Պոպովը դժվարացավ պատասխանել. «Երկկողմ հանդիպման համար պետք է 2 նախագահների համաձայնությունը, սակայն մենք դեռ չենք հանդիպել ՀՀ նախագահին, բնականաբար մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի»։

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին այցը Հայաստան եղել է դեկտեմբերի 16-ին։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: