Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մասնակցում են Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգությունն ապահովելու օպերատիվ շտաբի աշխատանքներին:
Օլիմպիական ավան այցելելիս լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա ընդգծել է, որ Օլիմպիադայի ընթացքում ստեղծվել է «օպերատիվ շտաբ, որում շուրջօրյա ռեժիմով աշխատելու են այլ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները»:
Նա արդեն ընդգծել է, որ անվտանգության հարցերը միշտ ուշադրության կենտրոնում են, երբ խոսքը վերաբերում է միջազգային խոշոր միջոցառումների:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրների գործընկերներին, որոնք ամենաակիվ կերպով ամագործակցում են ռուսական պատկան մարմինների հետ՝ լուծելու անվտանգության հետ կապված խնդիրները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























