Փրկարար ծառայությունը փետրվարի 5-ին, ժամը 17.15-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը եւ ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1942 թ. ծնված Հ. Բ.-ի դին:


























