Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին քաղաքի փողոցներից մեկը վերանվանվել է 18-րդ դարում Մարդինում ծնված հայազգի հայտնի ճարտարապետ Լոլե Սարգիս Գիզոյի անունով:

Մարդինի նահանգապետը նշել է, որ Մարդինի ճարտարապետության գլուխգործոցները պատկանում են հենց հայազգի ճարտարապետին: «Այդ պատճառով որոշեցինք նրա անունով փողոց կոչել: Նահանգապետարանի առաջարկը հավանության է արժանացել Մարդինի քաղաքային խորհրդարանի կողմից: Որոշվել է նույն փողոցում ցուցահանդես բացել, որտեղ ներկայացված կլինեն հայազգի ճարտարապետի ստեղծած շինությունների լուսանկարները»,-նշել է Մարդինի նահանգապետ Հասան Դուրուերը:

Մարդինում ծնված հայազգի հայտնի ճարտարապետ Լոլե Սարգիս Գիզոյի կառուցած շինություններն են` Մարդինի թանգարանը, երկու եկեղեցիներ եւ քաղաքի մի շարք այլ կառույցներ: