Ֆրանսիայի Նիցցայի ծայրամասի Carrefour սուպերմարկետում փետրվարի 5-ին փլուզվել է տանիքի մի մասը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:30-ին՝ Լեգոնստիեր քաղաքում: Հաղորդվում է, որ տանիքը փլուզվել է 200 քմ մակերեսով տարածքում:
Միջադեպի հետեւանքով տուժել է երկու մարդ, երեքը դեռ փլատակների տակ են, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները:
Փլուզումից հետո փրկարարները տարհանել են բոլոր այցելուներին: Փլուզման հնարավոր պատճառների մասին տեղեկություն չի ստացվել:
Ըստ նախնական տվյալների՝ սուպերմարկետում աշխատում է 800 մարդ:




























