Ռուսական «Պրոգրես Մ-22Մ» բեռնատար տիեզերանավը հաշվարկված ժամին հաջողությամբ միակցվել է ՄՏԿ-ին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ռոսկոսմոսը»։
«Պրոգրես Մ-22Մ»-ը մոտ 2,4 տոննա բեռ է տարել, այդ թվում՝ մթերք, վառելիք, գիտական սարքավորումներ։ Տարվել են նաեւ ձկնիկներ, մոծակներ եւ ճիճուներ՝ բժշկա-կենսաբանական հետազոտությունների համար։
ՄՏԿ-ում այս պահին գտնվում են ռուսաստանցիներ Օլեգ Կոտովը, Սերգեյ Ռյազանսկին եւ Միխայիլ Տյուրինը, ամերիկացիներ Մայքլ Հոփքինսը եւ Ռիկ Մաստրակիոն, ինչպես նաեւ ճապոնացի Կոիչի Վակատան։




























