Փետրվարի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Սարալանջ գյուղի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխելով հիվանդանոց` ներկայացել է ոստիկանության Արթիկի բաժին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 5-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երեւան ճանապարհի 15-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:



























