Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։

Ներսես Տեր-Վարդանյանը ծնվել է 1981թ.: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, Թաֆթս համալսարան, Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (Բոստոն, ԱՄՆ):

2006-2014 թթ. եղել է մշակույթի նախարարի խորհրդականը:

Անկուսակցական է, ամուսնացած չէ: