Որքան էլ Ադրբեջանը բարձրագոչ հայտարարություններ անի, հայ զինվորի ոգին բարձր է եւ անսասան: Մենք թվով քիչ ենք, բայց ուժեղ ենք ու անվախ: Այս մասին փետրվարի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այդքան հեշտությամբ չի տա այն, ինչը ձեռք է բերել մեր զինվորների արյան գնով: «Եթե, Աստված չանի, պատերազմ սկսվի, մենք՝ մայրերս, մեր որդիների հետ կգնանք, մենք երբեք մեզ չենք զատի բանակից եւ զինվորից:

Մենք ցանկանում ենք որդեկորույս վերջին մայրերը դառնալ», - նշել է  Մարգարիտա Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե պատերազմ լինի, իրենք իրենց կոչերով ու  ոգուորող խոսքերով հայ զինվորներին կուղեկցեն մարտադաշտ:

Նա միաժամանակ նշել է, որ պատերազմ չի լինի, քանի որ չի կարծում, թե Ադրբեջանը, առավել եւս՝ ադրբեջանցի մայրերը, կցանկանան կորցնել որդիներն: