Փետրվարի 4-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1992 թ. ծնված Գարիկ Վ.-ին պատկանող, Մայիսյան գյուղի տարածքում տեղակայված անասնագոմում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկության ժամանակ անասնագոմին կից հանգստի սենյակի մահճակալի ներքնակի տակից հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի ողորկափող երկփողանի որսորդական հրացան, իսկ սեղանի վրայից` 12 մմ տրամաչափի «BUGALTI-ITALIA» գործարանային արտադրության 5 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: