Փետրվարի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մովսես Խորենացու փողոցի թիվ 40 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:



























