Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 5-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Ադոնցի փողոցի 17 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Վահագն Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա փետրվարի 5-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























