2013-ին Հայաստանի եւս 612 բնակավայրում հասանելի դարձավ ներբեռնման համար մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Dual Carrier HSDPA ցանցը: Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կողմից Dual Carrier HSDPA տեխնոլոգիան երկրում ներդրվել էր 2012թ.-ի հունվարին եւ սկզբնական շրջանում հասանելի էր Հայաստանի երեք ամենախոշոր քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: Ներկա դրությամբ՝ ներբեռնման մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող Dual Carrier HSDPA ցանցն ընդգրկում է Հայաստանի 615 (48 քաղաք եւ 567 գյուղ) բնակավայր: 2013 թվականին Dual Carrier HSDPA տեխնոլոգիան շահագործման հանձնվեց Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի եւ Շիրակի մարզերի ամբողջ տարածքում, ինչպես նաեւ՝ Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Վայոց Ձորի բոլոր քաղաքներում: Այսօրվա դրությամբ, Dual Carrier HSDPA ցանցը գործում է Հայաստանի բնակեցված տարածքի ավելի քան 86 տոկոսում: Առաջիկայում նախատեսվում է այն հասանելի դարձնել երկրի բոլոր բնակավայրերում:

Ներբեռնման առավելագույնը 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող Dual Carrier HSDPA ցանցի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները համացանցի առավելություններից օգտվելու ավելի մեծ հնարավորություն են ստանում՝ թե աշխատանքի, եւ թե պարզապես ժամանցի համար (առցանց խաղեր, ֆիլմերի դիտում՝ առանց ընդհատումների եւ այլն):

Ամենաարդիական տեխնոլոգիայի հիման վրա կառուցված Dual Carrier HSDPA ցանցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին առաջարկում է ծառայությունների լավագույն որակ:   

Հայաստանում ամենաընդարձակ ցանցով ներկայացված բջջային օպերատորի սպասարկման կենտրոններում բաժանորդներին առաջարկվում են բարձր արագություն ապահովող 3G/Wi-Fi երթուղիչներ, պլանշետային համակարգիչներ եւ բջջային հեռախոսներ, որոնց դիմաց հնարավորություն է տրվում վճարելու ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ եղանակներով: Զուգահեռաբար, բաժանորդի հաղորդակցման կարիքներին համապատասխան, առաջարկվում են տվյալների փոխանցման եւ ձայնային ծառայությունների սակագնային պլաններ:

Ցանցի ընդլայնման եւ արդիականացման վերաբերյալ որոշումներ կայացնելիս` ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության (Return on Investment) սկզբունքով: Կայանների տեղադրումը եւ շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ամենաժամանակակից ծառայությունների ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիրներ են, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական եւ ռազմավարական հարց է:

Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ապահովելու փոքրաթիվ բնակչություն եւ ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր շրջանները` շարժական կապի ձայնային եւ ինտերնետ հասանելիության ամենանորարարական ծառայություններով: