2014-ի մարտից Հարավային Կորեայի քաղաքացիները կարող են ապահովագրվել դպրոցում, ընտանիքում բռնության դեպքերի, սեռական բնույթի այլ հանցագործությունների, ինչպես նաեւ սննդամթերքի կեղծման դեպքերից:

Պետության ղեկավարի խոսքով՝ իր գործունեության գլխավոր առաջնահերթությունը կդառնա «հանրային չարիքի» այս չորս դրսեւորումների դեմ պայքարը:

Կառավարության պահանջին ի պատասխան Hyundai Marine & Fire Insurance ապահովագրական ընկերությունը ավարտում է ապահովագրության նոր տեսակների մշակումը: Ընկերությանը  կտրվի այդ ապահովագրումների մենաշնորհը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  The Korea Times-ը: