Վրաստանի հետ համագործակցությունը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Այդ մասին փետրվարի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա հիշեցրել է, որ Մյունխենում  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր օգոստոսին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին, եւ հավելել է, որ դա Հայաստանի համար մեծ նշանակություն ունի եւ նոր հնարավորություններ է ստեղծում, քանի որ եվրոպական քաղաքական եւ տնտեսական ոլորտը սահմանակից է լինելու Հայաստանին:

Իսկ եթե Հայաստանը վրացական կողմի հետ տեխնիկական լուծումներ չգտնի, կարող են տնտեսական եւ քաղաքական խնդիրներ ծագել: Եթե Հայաստանը մտնի ՄՄ, Վրաստանը կդառնա Միության մնացած անդամների հետ Հայաստանը կապող հաղորդուղի:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am