Բաղդադում փետրվարի հինգին տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների արդյունքում 34 մարդ:

Դրանցից ամենաարյունալին տեղի է ունեցել Իրաքի ԱԳՆ մոտակայքում: Միմյանցից ոչ հեռու կայանված երկու մեքենաներ միաժամանակ պայթել են: Մահացել է 12 մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան, քսաներկու մարդ վիրավորվել է:

Դրանից կարճ ժամանակ անց մահապարտ ահաբեկիչը գործի է դրել իր մարմնին ամրացված պայթուցիկը մոտակայքում տեղակայված ռեստորանում: Այն գտնվում է այն շրջանում, որտեղ գտնվում են դեսպանատներն ու Իրաքի վարչապետի գրասենյակը: Այդ պայթյունի արդյունքում զոհվել է 12 մարդ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Եվս մեկ ավտոմեքենա պայթել է Հիլանի հրապարակում՝ սպանելով հինգ, վիրավորելով՝ տասնմեկ մարդու: Պայթյունի արդյունքում հրդեհ է բռնկվել: