«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում փետրվարի 2-ին, սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 32-ամյա Համբարձում Գագիկի Ղուկեյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
ՔԿՀ-ից հայտնեցին, որ կալանավորը դատապարտվել է երկու անգամ, 2000թ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար նա դատապարտվել է 1 տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ երկրորդ անգամ նա դատապարտվել է բռնաբարության համար:



























