Ռուսաստանի նախագահը ստորագրել է նոր Գերագույն դատարան ստեղծելու մասին օրենք, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառաությունը:

Գերագույն դատարանի դատավորների ընդհանուր թիվը կկազմի 170: Դատարանի կազմում կձեւավորվեն նոր դատական կոլեգիաներ: Դատարանը կտեղակայվի Սանտ Պետերբուրգում, իսկ Մոսկվայում կունենա ներկայացուցչություն:

Համապատասխան օրենքը Պետդումային էր ներկայացվել նախորդ տարվա հոկտեմբերին: Խորհրդարանն այն ընդունել էր նոյեմբերի 22-ին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: