Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆ. Սինիրլիօղլուի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Խորհրդակցությունը տեղի է ունեցել փետրվարի հինգին Անկարայում:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են եվրասիական տարածաշրջանում տիրող իրավիճակն ու համագործակցության հեռանկարները, վերլուծել են Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակը:
Գոհունակությամբ փաստվել է ռուս-թուրքական համագործակցության զարգացման դրական դինամիկան ու տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ համագործակցությա փոխշահավետ բնույթը:




























