Փրկարար ծառայությունը փետրվարի 6-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող խանութներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.13-ին, մարվել՝ 16.24-ին:

Այրվել է Երեւանյան փողոցի թիվ 55 հասցեում գտնվող նորակառույց խանութի կախովի առաստաղը՝ 15 քմ մակերեսով: