ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ դիվանագիտական սկանդալ է սկսվել՝ կապված Pussy Riot-ի՝ վերջերս ազատ արձակված ակտիվիստուհիների ԱՄՆ կատարած այցի հետ:
Հաղորդվում է, որ Նյու Յորքում ակտիվիստուհիները հանդիպել են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերին՝ նրա հետ քննարկելով Ռուսաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մի շարք հարցեր:
Այդ իրադարձությանը սուր բնորոշումներ է տվել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ կարծիք հայտնելով, որ զարմանալի է, թե ինչու մինչ օրս ԱՄՆ դեսպանը չի միացել այդ խմբին ու Վաշինգթոնի Ազգային տաճարում նմանատիպ ակցիա չի կազմակերպել, ինչպես որ արվել էր Քրիստոս Փրկչի տաճարում: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Ինտերֆաքսը:
Ի պատասխան՝ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ իր համար «պատիվ կլիներ» խմբին անդամակցելը, սակայն, ցավոք, ինքը երգել չգիտի:




























